Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասման, այցելել է մայրաքաղաք Դամասկոսում գտնվող հայկական դպրոց:
Ռուս լրագրող և բլոգեր Աբբաս Ջուման իր թվիթերյան էջում գրառում է կատարել և նկարներ հրապարակել, որից պարզ է դառնում, որ Սիրիայի առաջին տիկինը ներկա է գտնվել ամբողջովին վերականգնված հայկական դպրոցի վերաբացմանը:
Նրա հետ հանդիպման է եկել 180 աշակերտ, որոնց թվում՝ ռազմաճակատում զոհված զինվորների երեխաներ: Տիկին Ասադը նաև լուսանկարվել է հայ սաների հետ:
Հիշեցնենք, որ Դամասակոսի հայկական դպրոցը հիմնադրվել է 1929 թվականին՝ Օսմանյան կայսրությունից գաղթած հայերի ջանքերով: