Ամերիկյան MQ-9 և RQ-4 անօդաչուներին որսացել են Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի զինված ուժերի «Զոլֆաքար-1400» զորավարժությունների ընթացքում: Այս մասին երեքշաբթի հայտնել է իրանական IRNA գործակալությունը։
ԱՄՆ անօդաչու սարքը մտել Իրանի հակաօդային պաշտպանության գոտի զորավարժությունների ժամանակ, կասեցվել և ստիպված եղել փոխել իրենց երթուղին և հեռացել են Իրանի սահմաններից, նշում է գործակալությունը։
«Զոլֆաքար-1400» զորավարժություններին, որոնք սկսվել են կիրակի օրը, մասնակցում են հետևակային ստորաբաժանումները, մեքենայացված մասերը, ՌԾՈՒ-ն, ՌՕՈՒ-ն և իսլամական հանրապետության ՀՕՊ-ի ուժերը: Բացի այդ, դրանցում ներգրավված են ռադիոլոկացիոն պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: