Կլիմայի գլոբալ փոփոխությունը կարող է հանգեցնել մի շարք խաղաղօվկիանոսյան կղզային պետությունների ոչնչացմանը, փոթորիկի և ջրհեղեղները Հարավարևելյան Ասիայում, ինչպես նաև Ավստրալիայում բռնկված հրդեհները կդառնան կանոնավոր, իսկ Հիմալայների և Անդերի միջև մնացած արևադարձային սառցադաշտը կվերանա հինգ տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է РИА новости-ն, ասված է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նոր զեկույցում:
ՀՕԿ-ի փորձագետների գնահատումներով՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում ծովի և օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանն ավելանում է ավելի քան երեք անգամ ավելի արագ, քան միջին համաշխարհային տեմպերը, իսկ ծովային ջերմային ալիքները հանգեցնում են կենսական կարևոր էկոհամակարգերի ոչնչացմանը, որոնցից կախված է տարածաշրջանի կյանքը:
Տաքացումը, դեօքսիգենացիան և օվկիանոսի օքսիդացումը նույնպես փոխում են օվկիանոսների շրջանառության բնույթը և քիմիական կազմը, ինչն իր հերթին ազդում է ձկների և պլանկտոնի միգրացիայի վրա: Սա կարող է հանգեցնել մի շարք փոքր խաղաղ կղզիների համար կրիտիկական հետևանքների, որտեղ ափամերձ ձկնորսությունը գործունեության հիմնական ձևն է, որն ապահովում է սնունդ, բարեկեցություն, մշակույթ և զբաղվածություն: 1990-2018թթ. ձկնամթերքի ընդհանուր ծավալն արդեն 75 տոկոսով կրճատվել է Վանուատուում, 23 տոկոսով՝ Տոնգայում և 15 տոկոսով՝ Նոր Կալեդոնիայում։
Բացի այդ, առաջիկա հինգ տարում ջերմաստիճանի անփոփոխ բարձրացման դեպքում կարող է ամբողջովին անհետանալ Ջայա լեռան վրա գտնվող սառցադաշտը, որը հայտնի է նաև Կարստենսի բուրգով, Պապուա Նոր Գվինեայում: Սա վերջին արեւադարձային սառցադաշտն է, որը մնացել է Հիմալայների եւ Անդերի միջեւ: