Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ) փոխել է անվանումը՝ այսուհետ կկոչվի Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կազմակերպության անդամ երկրների 8 – րդ գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարությամբ։
«Մենք որոշել ենք վերանվանել մեր խորհուրդը։ Այսուհետ այն կոչվում է Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Նոր անվան և կառուցվածքի շնորհիվ թյուրքական պետությունների կազմակերպումն ավելի ակտիվ կզարգանա, կամրապնդվի և կուժեղանա», – Էրդողանի խոսքը մեջբերում է ТАСС-ը ։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ գագաթնաժողովում հաստատվեց մինչև 2040 թվականը թյուրքական աշխարհի հայեցակարգը: