Պաղեստինյան արմատականները Գազայի հատվածից հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով իսրայելական բանակային մամուլի ծառայությանը:
Ըստ փոխանցվող տեղեկությունների` հրթիռը չի ոչնչացվել, այլ ընկել է անմարդաբնակ տարածքում: Զոհերի և տուժածների մասին տեղեկատվություն չի փոխանցվում:
Նախորդ անգամ պաղեստինյան արմատականները Գազայի ուղղությամբ հրթիռ էին բաց թողել սեպտեմբերի 11-ին, իսկ հոկտեմբերի 24-ի փորձնական բացթողնման ժամանակ հրթիռն ընկել էր ծովը: