Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպում է ունեցել Հունաստանի Լեսբոս կղզում տեղակայված փախստականների հետ։ Հունաստան և Կիպրոս այցի շրջանակներում փախստականների հետ հանդիպումը կարևորագույն ծրագրերից մեկն է: Այս մասին հայտնում է TACC-ը:
«Միգրացիան բոլորի խնդիրն է, այն գլոբալ ճգնաժամ է, որն առնչվում է բոլորին: Ցավալի է լսել, որ առաջարկվում է պատեր կառուցել։ Իհարկե, հասկանալի են բոլոր մտավախությունները, բարդություններն ու վտանգները: Կա տնտեսական ճգնաժամ և համաճարակ, բայց առանց խոչընդոտներ առաջացնելու՝ կարելի է խնդիրներին լուծում տալ և բարելավել համակեցությունը»,- ընդգծել է նա։