Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի դրամական միավորը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Դեկտեմբերի 13-ին թարմացնելով դոլարի նկատմամբ նոյեմբերի 30-ին գրանցած պատմական ռեկորդը՝ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 14․7590-ի։
Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի ու ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/1.65 լիրա փոխարժեքով։ 1 ֆունտ սթեռլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ հասնելով 18.44-ի։ Իսկ մեկ գրամ ոսկու արժեքը հատել է 825 լիրայի շեմը։