ԵՄ երկրները որոշել են պատժամիջոցների ռեժիմ մշակել Թուրքիայի նկատմամբ, որը հատուկ հարմարեցված է Վարոշայի խնդրին, հայտարարել Է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, դեկտեմբերի 13-ին գրում է հունական Proto Thema թերթը:
Բորելի խոսքով՝ ԵՄ երկրները որոշել են գնահատել Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների առաջարկվող տարբերակները եւ մշտական ներկայացուցիչների կոմիտեին փոխանցել պատժամիջոցների ռեժիմի նախապատրաստումն այն անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են Թուրքիայի եւ թուրք-կիպրական իշխանությունների միակողմանի գործողությունների մեջ՝ Վարոշա պահպանվող թաղամասում:
Այդ աշխատանքի ժամկետների մասին հարցին բարելը պատասխանել է, որ կոնկրետ ժամանակացույց չկա, բայց գործընթացը պետք է սկսվի հիմա ։
Նա հավաստիացրել է, որ ԵՄ ԱԳ նախարարները համերաշխություն են հայտնել Կիպրոսին եւ աջակցություն են հայտնել Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր ներկայացուցչի մասնակցությամբ Կիպրոսի ճակատագրի շուրջ բանակցությունները վերսկսելու փորձերին: