Սանտա Կլաուսի շորեր հագած հազարավոր մարդիկ այսօր Մադրիդում մասնակցել են բարեգործական վազքի, որպեսզի գումար հավաքեն ու փոխանցեն Իսպանիայի Լա Պալմա կղզում հրաբխի ժայթքումից տուժած մարդկանց: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Քաղաքի կենտրոնում գտնվող գլխավոր բուլվարում նաև արհեստական ձյուն է տեղացել:
Հիշեցնենք, որ հրաբխի հետևանքով հազարավոր մարդիկ են տարհանվել, առնվազն 2900 շենք է ավերվել, ոչնչացել են բանանի պլանտացիաները թե՛ Լա Պալմայում, թե՛ Կանարյան կղզիներում: