«Թալիբան» շարժումը հաստատել է նոր կանոններ, որոնց համաձայն Աֆղանստանում այժմ չի կարելի երաժշտություն լսել մեքենաներում: Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտնել է Kabul News-ը։
Գործակալության տեղեկություններով՝ տվյալ ցուցումը գրավոր է, դրա դրույթները հասցվել են վարորդներին։ Բացի այդ, այժմ արգելված է մեքենաներում առանց հիջաբի կանանց տեղափոխել։
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները վերացրել էին կանանց գործերի նախարարությունը և արգելել կենդանի երաժշտությունը հարսանիքների ժամանակ: Օրինակ, Հյուսիս-Արևելյան Բադախշան նահանգում խստիվ արգելվում է երաժշտություն լսել, ծխել։