Կուբայի նախագահ Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուզը ծնվել է 1926թ. օգոստոսի 13-ին Կուբայի Օրյենտե նահանգի Բիրան փոքր քաղաքում: Կաստրոյի ծնողներն անգրագետ էին, սակայն նրանք ամեն ինչ արել են իրենց երեխաներին լավ կրթության տալու համար: Ֆիդելը դպրոցում լավագույն աշակերտներից մեկն էր`շնորհիվ իր բացառիկ հիշողության:
Հեղափոխական հակումները նրա մոտ ձևավորվել են դեռ դպրոցական տարիներից:
Տասներեք տարեկանում նա մասնակցում է իր հոր՝ շաքարի պլանտացիաների բանվորների ապստամբությանը:
Տասներկու տարեկանում Ֆիդելը նամակ է գրում ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:
Նամակում նա նախագահին շնորհավորում է վերընտրման առթիվ և խնդրում. «Եթե Ձեզ համար դժվար չէ, ուղարկեք ինձ, խնդրում եմ, ամերիկյան 10-դոլարանոց թղթադրամ: Ես այն երբեք չեմ տեսել, բայց շատ կուզենայի ունենալ: Ձեր ընկեր»: 2004 թվականին Ֆիդելի նամակը Վաշինգտոնում գտել են Ազգային արխիվային ծառայության աշխատակիցները:
Ֆիդել Կաստրոն ստեղծում է «Շարժում» խումբը, որը համագործակցում էր գաղտնի բջջային համակարգի հետ՝ հրատարակելով ընդհատակյա «Էլ ակուսադոր» թերթը և միաժամանակ զինվելով Բատիստայի նորակոչիկների դեմ: Ի վերջո նա ձերբակալվում է: 1955 թվականի մայիսի 15-ին բանտարկյալներն ազատ են արձակվում։
1959 թվականի փետրվարի 16-ին Կաստրոն դառնում է վարչապետ։ Ապրիլին նա մեկնում է ԱՄՆ, այնուհետև Կանադա, Տրինիդատ, Բրազիլիա, Ուրուգվայ և Արգենտինա։ Բուենոս Այրեսում Ֆիդել Կաստրոն մասնակցում է տնտեսական կոնֆերանսի, որտեղ անհաջող առաջարկ է անում՝ Լատինական Ամերկային հատկացնել 30 մլդ արժողությամբ ԱՄՆ-ի «Մարշալյան Ծրագիրը»։