Իրանի ահաբեկչական շոշափուկները ներթափանցել են Մերձավոր Արևելքի բոլոր տարածաշրջաններ:
Այդ մասին հունվարի 18-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթը «Դավոսյան օրակարգը» Համաշխարհային տնտեսական համաժողովում, որն ընթանում է առցանց ռեժիմով, տեղեկացնում է ТАСС- ը:
Նրա խոսքով՝ Իրանը ահաբեկչության աղբյուր է ողջ Մերձավոր Արևելքում։
«Ահաբեկչության գլուխը գտնվում է Թեհրանում, իսկ շոշափուկները տարածվում են ամբողջ տարածաշրջանում», – պարզաբանել է Բենեթը։
Իսրայելցի քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր համար միջուկային զենք մշակելու Իրանի փորձերն ակնհայտ են։ Այդ պատճառով «Իրանը պետք է հրաժարվի միջուկային ծրագրից», – ընդգծել է Բենեթը։