Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիևում ողջունել է պատվո պահակախմբին՝ ուկրաինացի ազգայնականների «Փառք Ուկրաինային» կարգախոսը համարվող խոսքերով։ Այդ պահը գրանցվել է ուղիղ հեռարձակմամբ։
Ուկրաինացի զինվորներն ի պատասխան Թուրքիայի առաջնորդին ավանդաբար ողջունել են ՝ «Փառք հերոսներին»։
Նախորդ անգամ Ուկրաինա ժամանելուն պես Էրդողանը նույնպես ողջունել էր Կիևի պատվո պահակախմբին նույն արտահայտությամբ։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահը պատմել է, որ ողջույնի խոսք է ասել ուկրաիներեն, քանի որ այն պաշտոնական է այդ երկրում։
Էրդողանն ասել է, որ Անկարա ժամանող յուրաքանչյուր ոք ողջունում է «Merhaba Asker!» («Բարև, զինվոր»), և որ ողջույնի խոսքում նա ոչինչ չի տեսնում։