Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում։
Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մամլո քարտուղար Վահան Հունանյանը: Վերջինս այլ մանրամասներ չհաղորդեց։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին խոսել էր Բելառուս-ՌԴ Միութենական պետության ստեղծման մասին։ Նա նշել էր, որ Հայաստանն էլ պետք է միանա այդ միությանը, քանի որ այլընտանք չունի։