Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից մանրամասն պարզաբանումներ է պահանջել սահմանամերձ շրջաններում և Ղրիմում ռազմական գործունեության մասին, հայտնել է գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան:
«Մենք պաշտոնապես կիրառել ենք վտանգի նվազեցման մեխանիզմը՝ համաձայն Վիեննայի 3-րդ փաստաթղթի բաժնի, և դիմել ենք Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով մանրամասն պարզաբանումներ տրամադրել Ուկրաինայի տարածքին հարող շրջաններում ևւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ռազմական գործունեության վերաբերյալ: Վիեննայի փաստաթղթի դրույթների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը պետք է տրամադրի ռազմական գործունեության անցկացման ճշգրիտ շրջաններ, հայտնի դրա ավարտի ժամկետները, ինչպես նաև անվանումը, ենթակայությունը, ռազմական կազմավորումների քանակը, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակները, որոնք մասնակցում են դրան»,- գրել է պաշտոնյան իր Twitter-ում:
Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով ՝ Մոսկվան 48 ժամ ունի, որպեսզի ներկայացնի պահանջվող տեղեկատվությունը։