Թուրքիայում հայտարարել են իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին:
«Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) և Ստամբուլի անվտանգության վարչության իրականացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են 14 կասկածյալներ, որոնք աջակցում էին Թուրքիայի տարածքում իրանցի ընդդիմադիր գործիչների առևանգման Իրանի հատուկ ծառայությունների ծրագրերին»,- հաղորդում է «Անադոլուն»:
Նշվում է, որ դատարանը ձերբակալվածների նկատմամբ, որոնց թվում են Թուրքիայի 12 քաղաքացիներ և Իրանի երկու քաղաքացիներ, խափանման միջոց է ընտրել կալանքը: Լրտեսական ցանցի ևս երեք անդամների նկատմամաբ հետախուզում է հայտարարվել։