Իսրայելի իշխանությունները կազմակերպում են Կիևում իրենց դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամների տարհանումը, իսկ երկրի ԱԳՆ-ը քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Ուկրաինա ուղևորություններից: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը։
Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը համարել է դատարկ և անհիմն լարվածության սրում: Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ընդ որում, նա չի բացառել սադրանքների հնարավորությունը, որպեսզի արդարացնի նման հայտարարությունները, և նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու: