Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն Մոսկվայի և Անկարայի կողմից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Իմ տեղեկություններով՝ այդ ժամկետները կողմերի միջև դեռ համաձայնեցված չեն։ Իսկ եթե այդպես է, ապա, հավանաբար, մի քիչ վաղաժամ կլիներ՝ առաջ ընկնելով, խոսել գագաթնաժողովի ծրագրի, դրա օրակարգի և այլ մանրամասների մասին։ Եկեք մի քիչ սպասենք և չշտապենք»,- մեջբերում է գործակալությունը դեսպանի խոսքը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Պուտինի այցը Թուրքիա հնարավոր է Պեկինի Օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելուց հետո: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը կօգտվի Էրդողանի հրավերից՝ այցելել Թուրքիա, երբ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու գրաֆիկները: