Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հայտնել Է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների կապակցությամբ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) հրատապ նիստ գումարելու մասին:
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների կապակցությամբ շտապ խորհրդակցություններ է անցկացրել (Ֆրանսիայի նախագահ) Էմանուել Մակրոնի և (Գերմանիայի կանցլեր) Օլաֆ Շոլցի հետ և ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել», – ասված Է Twitter-ում Ուկրաինայի ղեկավարի հրապարակման մեջ: