ԱՄՆ զորքերը չեն պատերազմելու Ռուսաստանի դեմ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է РИА новости-ն։
«Ես նորից եմ կրկնում, որ մեր ուժերը չեն ներգրավվի Ուկրաինայում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։ Մեր ուժերն ուղևորվում են Եվրոպա ոչ թե պատերազմելու Ուկրաինայում, այլ պաշտպանելու ՆԱՏՕ – ի դաշնակիցներին և աջակցելու արևելյան թևում մեր դաշնակիցներին», – ասել է Բայդենն իր հեռուստաուղերձում։
Բայդենը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները «լիակատար անջրպետի» մեջ են։
«Այս պահին ռուս-ամերիկյան հարաբերություններում լիակատար անջրպետ կա, եթե նրանք շարունակեն շարժվել այդ ճանապարհով», – ասել է Բայդենը ամերիկացիներին հղած ուղերձում:
Բայդենը հայտարարել է, որ աշխարհի շատ երկրներ ընդդիմանում են այն բանին, ինչ անում է Ռուսաստանի ղեկավարությունը: «Ռուսաստանին ցուրտ օրեր են սպասվում», – ասել է նա:
Բայդենը հայտարարել է, որ կարծում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը։
«Դուք լսել եք նրա ելույթը, նա գրեթե մեկ ժամ պատմել է, թե ինչու է նա շարժվում Ուկրաինա։ Նա Ուկրաինայում ավելի լայն հավակնություններ ունի, նա ցանկանում է վերստեղծել նախկին Խորհրդային Միությունը» – ասել է Բայդենը։
Բայդենի խոսքով՝ նման հավակնությունները հակասության մեջ կմտնեն այն բանի հետ, թե հիմա որ վայրում է գտնվում աշխարհը։
Նշենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ավելի վաղ Պուտինը փետրվարի 21-ի իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը և ստորագրել համապատասխան հրամանագրեր: Ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան հարձակման է ենթարկվել հյուսիսից, հարավից, արևելքից, երկնքից։ Զինվորականներից ծանր մարտեր են մղում Դոնբասում: Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։