Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է ձայնագրել, որում, մասնավորապես, դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Կռիվներ են ընթանում ամբողջ Ուկրաինայում։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ կանգնեցնելու մարդկանց մահը»,- իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել ամբողջ աշխարհից կամավորներին մեկնել Ուկրաինա և ուկրաինացիների կողքին պաշտպանել Եվրոպան։
Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Պուտինը հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչե լԼԺՀ և ԴԺՀ ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։
Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։