«Ինչպես հայտնի է, այս օրերին համայն մարդկության ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական պատերազմն է և դրա հետ զուգակցվող իրադարձությունները։ Այդ ընթացոում, անհայտ ծագման ֆեյք տելեգրամյան ալիքներով ու սոցիալական հարթակներում այսօր շրջանառության մեջ են դրել մի տեղեկատվություն, ըստ որի՝ իբր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանություն է տվել ռուս-ուկրաինական զարգացումնեի շուրջ»,- այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների՝ ցանկանում եմ ասել, որ ռուս-ուկրաինական իրավիճակի հետ կապված Սերժ Սարգսյանը որևէ լրատվամիջոցի որևէ պարզաբանում ու մեկնաբանություն չի տվել»,-հավելել է նա։