ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները դեռ չեն սկսվել և կսկսվեն ոչ շուտ, հաղորդում է Sputnik Բելառուսը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան համաձայնեցրել է բանակցությունները Գոմելի մարզում, Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է այնտեղ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ դրան նախորդել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը:
Ավելի ուշ Sputnik Բելառուսը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վայրը կլինի Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետը:
«Կսկսվեն դեռ, բայց ոչ շուտ»,- ասել է աղբյուրը։
Նշվում է, որ հանդիպման վայրը փոխել են ուկրաինական կողմի պահանջով։