Ապառազմականացում և ապանացիֆիկացում անցկացնելու Ուկրաինայի պատրաստակամությունը հատուկ ռազմական գործողության ավարտի համար կարևո քայլ կլինի։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Ինչպես ենք մենք ավարտելու գործողությունը։ Ես ասացի այն, ինչ նախկինում ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հենց որ մենք ըմբռնում ունենանք ուկրաինական իշխանություններից, որ իրենք պատրաստ են ապառազմականացում և ապամիջուկայնացում իրականացնել, դա քայլ կլինի դեպի օպերացիայի ավարտը»,-նշել է նա։
Մշտական ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայի փաստացի իշխանությունը կենտրոնացած է արմատական շրջանակների, այլ ոչ թե երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու ձեռքում: «Իրական իշխանությունն Ուկրաինայում, իրական քաղաքական կշիռը կենտրոնացած է արմատականների և նեոնացիստների ձեռքում, որոնք անտեսում են նախագահին և ունեն սեփական օրակարգը», – ասել է նա:
Նեբենզյան հավելել է, որ ՌԴ-ն հավաստի տեղեկատվություն է ունեցել Դոնբասի դեմ Կիևի ռազմական գործողության նախապատրաստման մասին: