Coca-Cola ընկերությունը դադարեցնում է գործունեությունը ՌԴ-ում, ասվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Coca-Cola ընկերությունն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում», – ասված է հայտարարության մեջ:
Coca-Cola Hellenic-ը աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է՝ The Coca-Cola Company ապրանքանիշի ներքո խմիչքների շշալցման և բաշխման առումով։ Coca-Cola Hellenic-ը բիզնես է վարում 28 երկրներում ։ Ռուսաստանում ընկերությունը ներկայացված է «Կոկա-Կոլա Էյչբիսի Եվրասիա» ՍՊԸ-ում և ունի գործարաններ Մոսկվայում և Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում և այլ քաղաքներում: