Իլոն Մասկը Իլոնա է դարձել։ Лента.ру-ն իր Instagram-ում գրում է, որ Մասկին այսպես է անվանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Twitter-ում միլիարդատերն անունը փոխել է, որպեսզի կատակով պատասխանի Չեչնիայի ղեկավարին։
Ավելի վաղ Մասկը «մենամարտի է հրավիրել» Պուտինին, ինչին անմիջապես արձագանքել է Կադիրովը։ Նա գործարարին խորհուրդ է տվել չմրցել Ռուսաստանի նախագահի հետ և նրան «Իլոնա» է անվանել։ Բայց Մասկի համար դա ոչ թե վիրավորանք էր, այլ գործողության կոչ։
Մասկի և Կադիրովի նամակագրության ինֆոգրաֆիկան։