ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլից։
Մանրամասն քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր: Դրական է գնահատվել Անթալիայում և Մոսկվայում արտգործնախարարների վերջին բանակցությունների արդյունքները։ Նշվում է, որ ընդգծվել է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման տրամադրվածությունը, ներառյալ էներգետիկ ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացումը:
Քննարկվել են Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության անցկացման շուրջ իրավիճակի զարգացման տարբեր ասպեկտներ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նաև ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքի մասին:
Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար բաղադրիչին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի տարածքից թուրք քաղաքացիների տարհանմանն աջակցելու, ինչպես նաև Ազովի ծովի ջրատարածքում ռուսական նավահանգիստներից թուրքական բեռներով նավերի անվտանգ դուրս բերման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։