Վրաստանի Ազգային բանկը չի սպասարկում ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերը, երկրի տարածքում վճարման համար դրանց ընդունումը համարվում է օրենքի խախտում: Այս մասին հայտնում է РИА Новости -ն` վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկը:
«Мир» համակարգը Վրաստանում չի սպասարկում ոչ մի առևտրային բանկ կամ վճարային սպասարկման մատակարար: Համապատասխանաբար, եթե Վրաստանում գործող կազմակերպությունը սպասարկում է վճարային ընկերությանը, որը չունի գրանցում, այն խախտում է Վրաստանի «Վճարային համակարգի և վճարային ծառայությունների մասին» օրենքը: Դա որակվելու է որպես անօրինական առևտրային գործունեություն»,- ասված է ֆինանսական կարգավորչի հաղորդագրության մեջ:
Բանկը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ տեղական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել Բաթումում առևտրային կենտրոնների` «Мир» քարտի վճարման ընդունման ծրագրերի մասին:
Մարտի 9-ին Վրաստանի Ազգային բանկը հայտարարել է, որ իրենց բանկերն ու վճարային համակարգերը չեն աշխատում «Мир» քարտերի հետ: