ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած զրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրել ամերիկացիների կողմից աշխարհի շուրջ իրադրության և գործողությունների վերաբերյալ սխալ գնահատակնների վրա, գրում է Интерфакс-ը։
Գործակալությունը հիշեցրել է, որ Սի Ցզինպինը Բայդենին ասել է, որ «որպես խոշորագույն երկրների ղեկավարներ, նրանք պետք է դիտարկեն տաք կետերի հետ կապված գլոբալ խնդիրների պատշաճ լուծման հնարավորությունը, ինչպես նաև հաշվի առնեն գլոբալ կայունությունը»:
Գործակալությունը գրում է, որ Բայդենը Սի Ցզինպինին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Չինաստանի դեմ «նոր սառը պատերազմի»:
Այս առումով Չինաստանի առաջնորդն ասել է, որ չին-ամերիկյան հարաբերությունները դեռևս դուրս չեն եկել ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի կողմից ստեղծված անախորժությունից:
Նշվում է, որ Սի Ցզինպինը Բայդենին ներկայացրել է Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը: «Բոլոր կողմերը պետք է համատեղ աջակցեն ռուս-ուկրաինական երկխոսությանն ու բանակցություններին, բանակցություններ վարեն արդյունքների ու խաղաղության շուրջ։ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պետք է երկխոսեն Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության խնդիրները»,- նշել է Չինաստանի նախագահը։