Մի երկրի, որը սեփական զենք չի արտադրում, կարող են փորձել ստրկացնել, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամը ևս մեկ անգամ հաստատում է, որ եթե տեխնոլոգիապես ոտքի չես կանգնում, ներքին մարդկային կապիտալից չես սկսում, ուրեմն անդունդի եզրին ես։ Երկիրը, որը չի արտադրում իր սեփական զենքերը, հայրենական անօդաչու թռչող սարքեր, կարող են փորձել ստրկացնել ցանկացած պահի»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ որքան ուժեղ և զարգացած է երկիրը, այնքան քիչ հնարավորություններ ունեն նրա հակառակորդները։ Էրդողանը նաև ասել է, որ «Թուրքիան ինքն է այսօր արտադրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի լայն տեսականի՝ բալիստիկ հրթիռներից մինչև ծրագրային ապահովում»։