Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտ է ներկայացրել եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ)՝ Եվրոպայի 2028 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման համար:
Այս մասին մարտի 23-ին հայտնել են Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, փոխանցում է Anadolu-ն։
Սպասվում է, որ ՈՒԵՖԱ-ն այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա ժամանակահատվածում:
Բացի Թուրքիայից, 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումներն ընդունելու համատեղ հայտ են ներկայացրել Մեծ Բրիտանիան և Իռլանդիան: