Роскомнадзор-ը հայտնել է, որ Google News ծառայությունն արգելափակվել է Ռուսաստանում։ Նշվում է, որ վերջինս ապահովել է հրապարակումներին հասանելիություն, որոնք «պարունակում են ոչ հավաստի հասարակական նշանակություն ունեցող տեղեկատվություն» Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ընթացքի մասին:
«Ռուսաստանի Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա Роскомнадзор-ը սահմանափակել է Google News ինտերնետ ծառայության հասանելիությունը»- Роскомнадзор-ից հայտնել են ТАСС-ին:
Роскомнадзорը մարտի 19-ին Google-ն անվանել է «հակառուսական տեղեկատվական պատերազմական գործիք»: Գերատեսչությունը գրանցել է YouTube ծառայությունում ռուսական ալիքների նկատմամբ սահմանափակումների կիրառման 54 փաստ։
Google News-ը նորությունների ագրեգատոր է: Այն աշխատում է 2002 թվականից։