ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից կոչ են անում Ադրբեջանին ու Հայաստանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք ավելի կսրեն էսկալացիան, փոխանցում է ТАСС-ը։
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: