Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ստամբուլում:
Այս մասին հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Ավելի վաղ ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները որոշում են կայացրել բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել մարտի 29-30-ին: