Դոնալդ Թրամփը հաղթանակ կտաներ Ջո Բայդենի նկատմամբ, եթե ընտրություններն անցկացվեին հիմա, հաղորդում է The Hill-ը՝ վկայակոչելով Harvard CAPS-Harris հարցման տվյալները:
Ըստ գնահատականների՝ Թրամփը կարող էր ստանալ ընտրողների 47 տոկոսի ձայները, մինչդեռ Բայդենը կստանար ամերիկացիների 41 տոկոսի աջակցությունը, նշում է The Hill-ը: Փոխնախագահ Քամալա Հարրիսի և Թրամփի պոտենցիալ դիմակայությունում նախկին նախագահն ավելի շոշափելի առաջնորդություն կունենար 49 տոկոս ձայներով, իսկ Հարրիսը կստանար 38 տոկոս: