Հայաստանը հայտնվել է այն երկրների առաջին եռյակում, որոնք առավել պահանջված են մայիսյան երկար հանգստյան օրերին ռուսաստանցիների ուղևորությունների համար: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով OneTwoTrip-ին։
Ընկերության մասնագետները վերլուծել են ապրիլի 30-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում չվերթների որոնման հարցումների տվյալները և պարզել, որ հանգստյան օրերը Հայաստանում անցկացնելու հնարավորությամբ հետաքրքրվել է ճանապարհորդների 8 տոկոսը:
Մատչելի արտասահմանյան երկրների շարքում ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Թուրքիան, ուր այցելելու տոմսեր է փնտրել զբոսաշրջիկների 23 տոկոսը։ Դեպի Ուզբեկստան թռիչքով հետաքրքրվել է զբոսաշրջիկների 9 տոկոսը։ Ամենապահանջված ուղղությունների թվում են նաև Ադրբեջանը, որով հետաքրքրվել է զբոսաշրջիկների 5 տոկոսը։ Ցանկում են նաև Ղրղզստանը և ԱՄԷ-ն, որտեղ այցելելու համար հարցումներ է արել զբոսաշրջիկների 4 տոկոսը։