Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։
Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք զգալի կորուստներ ենք կրել, դա մեծ ողբերգություն է մեզ համար», – ասել է նա։
Մարտի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկ ամսվա ընթացքում զոհվել է 1 351 ռուս զինծառայող, 3 825-ը վիրավորվել են: