Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում այլ թեմաների հետ միասին քննարկել են Անդրկովկասի իրադրությունը:
«Նախարարները հաստատել են Անդրկովկասում իրադրության կայունացմանն աջակցելու տրամադրվածությունը, ներառյալ «3+3» ձևաչափի գործարկումը», – ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողության համատեքստում «հողի վրա» իրավիճակի վերաբերյալ կարծիքներ են փոխանակվել, մասնավորապես Մարիուպոլի շուրջ: Քննարկվել են քաղաքացիական անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների անվտանգության ապահովման ուղղությամբ դիվանագիտական և ռազմական գերատեսչությունների ուղղությամբ հնարավոր համատեղ քայլերը:
Նշվում է, որ Չավուշօղլուն երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ԶՈւ հատուկ ստորաբաժանումների կողմից Մարիուպոլի մզկիթում պատանդներին ազատ արձակելու հարցում ցուցաբերած օգնության համար: