ԱՄՆ-ն 2022 թվականին ծրագրում է Վրաստանին 132 մլն դոլար հատկացնել որպես օգնություն։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է սենատոր Բոբ Քեյսին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վերջին 30 տարիների ընթացքում մենք աջակցում ենք Վրաստանին, և 2022 թվականի ֆիսկալ բյուջեով արդեն կհատկացվի 132 մլն դոլար։ Դա իսկապես էական օգնություն է», – ասել է սենատորը։
Նա հավելել է, որ այդ գումարները, այդ թվում, կծախսվեն «Վրաստանի համար պաշտպանության ուժեղացման և զսպման միջոցների նախաձեռնության» իրականացման վրա, որը ստորագրվել է 2021 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի Թբիլիսի կատարած այցի ժամանակ: