Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքը փակ է։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Sabah-ը, ապրիլի 23-ին Լատինական Ամերիկայի երկրներ կատարած շրջագայության ժամանակ հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ թռիչքների թույլտվության գործողության ժամկետը, որը տրվել է երեք ամսով, լրացել է ապրիլին: