Մերձդնեստրի իշխանությունները ահաբեկչության սպառնալիքի պատճառով ստիպված են հրաժարվել Հաղթանակի օրվա զանգվածային միջոցառումների անցկացումից: Այս մասին հայտնել է չճանաչված հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկին, փոխանցում է ТАСС-ը։
«Ցավոք, հանգամանքները մեզ ստիպում են հրաժարվել զանգվածային միջոցառումներից և ակցիաներից։ Խոսքը Մերձդնեստրի բնակիչների, այդ թվում՝ Հանրապետությունում բնակվող վետերանների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների անվտանգության մասին է, որոնք ծրագրում էին միանալ մեզ այդ կարևոր օրը: Այնուամենայնիվ, 2022-ի հաղթական մայիսը կգա, ինչպես եկավ 1945-ին»,- գրել է նա իր Telegram-ալիքում: