Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի մասնակցի և լրագրողի նկատմամբ՝ նացիստական հայտարարության հետ կապված։ 49-ամյա Ռովշան Ասկերովը Facebook-ում քննադել էր մարշալ Ժուկովին։
Ասկերովին դատապարտել են հինգ տարվա ազատազրկման։ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ զրույցում նա հայտարարել է, որ ոչինչ չգիտի քրեական գործի մասին և Ռուսաստանում չէ։
Քննության վարկածով՝ 2022 թվականի ապրիլի 6-ին Ասկերովը Facebook-ում «ակնհայտ կեղծ տեղեկություններ է հրապարակել, որոնք վիրավորում և վարկաբեկում են Խորհրդային Միության մարշալ, մեծ զորավար և Հայրենիքի պաշտպան Գեորգի Ժուկովի հիշատակը», ասված է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Իր հրապարակման մեջ Ասկերովը Մարշալ Ժուկովին անվանել է «ստաժավոր մայորդոր և գող»։ Նա Facebook-ում գրել է, որ Մարշալը «Գերմանիայից հանել է իր անձնական օգտագործման համար նախատեսված ավարային ունեցվածքը»: Ավելի ուշ գրառումը հեռացվել է։