Մեծ Բրիտանիան Ուկրաինային 300 մլն ֆունտ սթեռլինգի ռազմական օգնության փաթեթ կտրամադրի։ Այս մասին ասված է Դաունինգ սթրիթի հաղորդագրության մեջ: Նոր փաթեթի մասին հայտարարելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ տեսակապով ելույթ ունենալով ուկրաինական Ռադայի առջև։
«Վարչապետը երեքշաբթի ելույթ կունենա տեսաուղերձով և կդառնա համաշխարհային առաջին առաջնորդը, որը հակամարտության սկսվելուց ի վեր ելույթ է ունեցել Գերագույն Ռադայի առջև։ Կառավարությունը կհայտարարի Ուկրաինային 300 միլիոն ֆունտ սթեռլինգի չափով պաշտպանական ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին և քաղաքացիական պաշտպանության համար մասնագիտացված մեքենաներ կուղարկի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: