ՆԱՏՕ-ի զորքերը կենտրոնացած են Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտ, դրանց հիման վրա հետագա կիրառման համար կարող են ստեղծվել հարվածային խմբավորումներ: Այս մասին հայտարարել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ռուսլան Կոսիգինը։
«Ռուսաստանի Դաշնության և մեր պետության սահմանների անմիջական հարևանությամբ արդեն այսօր գտնվում են զորքերը, [ՆԱՏՕ] ուժերը, որոնց հիման վրա ամենակարճ ժամկետներում կարող են ստեղծվել հարվածային խմբավորումներ դրանց կիրառման համար, այդ թվում՝ բելառուսական ուղղությամբ», – նշել է Գլխավոր շտաբի ներկայացուցիչը, որի հայտարարությունը զետեղված է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության Telegram-յան ալիքում:
Կոսիգինի խոսքով՝ «այդ ֆոնի վրա մշտապես ընդլայնվում են մասշտաբները, և բարձրանում է օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների ինտենսիվությունը Բելառուսի Հանրապետությանը սահմանակից պետությունների տարածքում»: