Երկրորդ ժամկետով վերընտրված Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը:
Արարողությունը սկսվել է առավոտյան Ելիսեյան պալատում։ Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը կրկին հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։
«Ձեզ հայտարարում եմ Հանրապետության ընտրված նախագահ հինգ տարի ժամկետով, որը սկսվում է շաբաթ օրը»,- հայտարարել է նա։
Այնուհետև Ֆրանսիայի առաջնորդին Պատվո լեգեոնի շքանշան են տվել:
Երդմնակալության ընթացքում Մակրոնը խոստացել է Ֆրանսիայի համար «նոր նախագահ» դառնալ։
Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, Մակրոնը վերընտրվել էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնում: Նա հավաքել է ձայների 58,54 %-ը ՝ ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում, նրա մրցակից Մարին Լը Պենը՝ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը, հավաքել է ձայների 41,46 տոկոսը: