ԵՄ երկրները պետք է պահպանեն խաղաղությունը Եվրոպայում և թույլ չտան Ուկրաինայում իրավիճակի սրում։ Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Եվրախորհրդարանում իր ելույթում։
«Մենք պետք է ամեն գնով պահպանենք խաղաղությունը Եվրոպայում և խուսափենք Ուկրաինայում իրավիճակի սրումից», – ասել է նա:
Միաժամանակ նա հայտարարել է, որ Կիևն ինքը պետք է որոշի Մոսկվայի հետ բանակցությունների պայմանները։ «Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք գտնվում», – ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: Նա կոչ է արել «պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերականգնել խաղաղությունն մայրցամաքում»։ «Միայն Ուկրաինան պետք է որոշի Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները», – նշել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է գնա ՌԴ էներգառեսուրսներից կախվածության նվազեցման ճանապարհով։
«Ուկրաինայի հակամարտության հետ կապված Եվրոպան պետք է անկախ մնա։ Մեր անկախությունը մեր ազատության պայմանն է», – ասել է Մակրոնը։
Ելույթի ընթացքում Ֆրանսիայի առաջնորդն առաջարկել է ԵՄ գագաթնաժողովում քննարկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ ներկայում գործող միաձայն կանոնները Եվրոպայի համար առավել կարևոր որոշումներ ընդունելիս որակավորված մեծամասնությամբ փոխարինելու գաղափարը: