Դատարանում Էմբեր Հերդը պատասխանել է թիկնապահի ցուցմունքներին, որը վկայում է այն մասին, որ դերասանուհին իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը և այն անվանել «ձեռառնոցի»: Այս մասին գրում է Vice պարբերականը։
«Ես տրամադրված չէի «խաղարկել իրավիճակը»։ Իմ կյանքը քանդվեց։ «…» Իմ երեսուներորդ ծննդյան օրը ինձ վրա հարձակվեց իմ դաժան ամուսինը, որին ես սիրահարված էի:
2020 թվականին Ջոնի Դեփը Հերդին մեղադրել է այն բանում, որ նա կամ «իր ընկերներից որևէ մեկը» 2016 թվականի ապրիլին ամուսնու մահճակալը կեղտոտել են դերասանուհու ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթից հետո: 2022 թվականի ապրիլի 29 – ին հերթական դատական նիստում զույգի թիկնապահը երդմամբ հայտարարել է, որ Հերդը իրեն ասել է, որ ինքն է հայտնվել նախկին ամուսնու մահճակալի վրա։ Դերասանուհին իր հետ զրույցում դա անվանել է «ձեռառնոցի»։