Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի իրավիճակը, պատրաստակամություն է հայտնել որպես միջնորդ հանդես գալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների անցկացման դեպքում, երկուշաբթի հաղորդել է «Անադոլու» գործակալությունը:
«Թուրքիան բոլոր ջանքերը գործադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակելու համար և պատրաստ է ավելի շատ աջակցություն տրամադրել, այդ թվում՝ միջնորդություն։ Այդ մասին նախագահ Էրդողանը հեռախոսով հայտարարել է Զելենսկուն», – հայտնում է «Անադոլուն»։
Առաջնորդները նաև քննարկել են անվտանգ միջանցքների ապահովման, թուրքական կողմը հատուկ նշանակություն է տվել դեպի ծով ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման միջանցքին:
Ավելի վաղ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ընդունել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հանդիպումը Ուկրաինայի տարածքում մոնիթորինգային մեխանիզմի ձևավորման հարցով: Նա հույս է հայտնել, որ կողմերը կաջակցեն այդ նախաձեռնությանը։