Ջոնի Դեփը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ բազմամիլիոնանոց դատական հայց է շահել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վիրջինիա նահանգի դատարանի այսօր կայացրած վճիռը։
Նշվում է, որ Վիրջինիայի երդվյալ ատենակալները զրպարտչական են ճանաչել 2018 թվականին Washington Post-ում հրապարակված հոդվածը, որում Հերդը խոստովանում է, որ դարձել է ընտանեկան բռնության զոհ՝ անուղղակիորեն մատնանշելով Դեփի դաժան վերաբերմունքը:
Դատարանը Դեփին 15 մլն դոլարի փոխհատուցում է նշանակել՝ ներառյալ 10 մլն դոլարի չափով փոխհատուցում և ևս 5 մլն դոլարի չափով տուգանք:
Էմբեր Հերդը 2 մլն դոլար է վճարել Դեփի դեմ նրա հակընդդեմ հայցի համար։
Նշենք, որ 58-ամյա դերասանը դատի է տվել իր նախկին կնոջը՝ 36-ամյա Հերդին՝ պահանջելով 50 միլիոնանոց փոխհատուցում՝ 2018 թվականի դեկտեմբերին The Washington Post-ի հրապարակման արդյունքում նրա հեղինակությանը հասցված բարոյական վնասի համար: Հոդվածում Էմբեր Հերդը պատմում է այն մասին, որ ընտանեկան բռնության զոհ է դարձել։ Եվ չնայած, դերասանի անունը չի նշվում, սակայն, ըստ Դեփի, հոդվածի մանրամասները անուղղակիորեն մատնանշում են իրեն, և այդ հոդվածը նրա հեղինակության վնաս է հասցրել: ԶԼՄ-ներում գրել են, որ Դեփի՝ ընտանեկան բռնության մեջ մեղադրվելու պատճառով դերասանը զրկվել է Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի գլխավոր դերերից։