Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում չի փոխվի առանց Անկարայի պահանջների կատարման։ Ինչպես տեղեկացնում է TASS-ը՝ այս մասին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը նաև պնդել է, որ Արևմուտքի երկրները սկսել են համաձայնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին Թուրքիայի գաղափարին։
Նա նաև հայտարարել է, որ Արևմուտքի կողմից ստեղծված սեփական անվտանգության ապահովման համակարգը քանդվում է:
Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրանք աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, որը Անկարայի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: